ՀՀ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել Րաֆֆի Ասլանյանը
07/11/2013 10:40

ՀՀ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել Րաֆֆի Ասլանյանը

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով, ՀՀ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ Կոտայքի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Ռշտունին:

Ավելի վաղ` 2013թ. նոյեմբերի 1-ին, իր դիմումի համաձայն դադարեցվել էին Վազգեն Ռշտունու՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Այդ մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից: 

ՀՀ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել Րաֆֆի Ասլանյանը