.jpg)
«Գորգագործության ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողով՝ Երևանում
ՀՀ մշակույթի նախարարությունը 2013 թ. նոյեմբերի 20-22-ը Երևանում կանցկացնի հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրման հիմնահարցերին նվիրված «Հայկական Հանգույց. գորգագործության ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովի շրջանակններում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ «Հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման ու տիպաբանման հիմնախնդիրները: Հայոց գորգարվեստի տեղը առաջավորասիական գորգագործական մշա¬կույ¬թի համակարգում», «Հայկական գորգերի գեղազարդման համակարգի ու դրա առանձնահատկությունների մասին: Հայկական գորգերն արտերկրի թանգարաններում: Հայկական գոր¬գերի մասնավոր հավաքածուների մասին», «Հայկական գորգի, ասեղնագործության ու ժանյակի, մանրանկարչության, կիրառա¬կան ու մոնումենտալ արվեստի առարկաների գեղազարդման սկզբունքների փոխ¬կապակցվածության մասին», «Ավանդական և ժամանակակից գորգը«, «Գորգի վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաների մասին«, «Գործվածքի թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրման և ուսումնասիրման հիմնախնդիրները»:
Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Լիբանանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Գիտաժողովում ներգրավված են նաև գորգագործության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություններ: