.jpg)
Իրանահայի նախագծած «Iran Air»-ի լոգոն աշխարհում ճանաչվել է ամենագեղեցիկը
Իրանահայ Էդվարդ Զորհաբյանի նախագծած «Իրան Էյր» ավիաընկերության լոգոն աշխարհում ճանաչվել է ամենագեղեցիկն ու հիշվողը: Այդ մասին հաղորդում է իրանահայ համայնքի «Հայելի.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ զբոսաշրջային խորհրդատվական հայտնի «Սքիֆթ» ընկերության կողմից անցկացված մրցույթում իրանական «Իրան Էյր» ավիաընկերության լոգոն ճանաչվել է աշխարհի ամենահիշվողն ու գեղեցիկը:
««Իրան Էյր»-ի լոգոյի հեղինակը իրանահայ Էդվարդ Զոհրաբյանն է: Նրա՝ Պերսեպոլիսի սյունների քանդակներից ներշնչված ու թռչունի, կովի ու ձիու խառնուրդից ստացած լոգոն ընտրվել է 1961 թվականին, երբ Զոհրաբյանը 22 տարեկան էր»,- նշված է տեղեկատվության մեջ: