.jpg)
Իրանի դեսպան. Սիրիայում Իրանի 15 քաղաքացի գտնվում է գերության մեջ
Սիրիայում գերության մեջ գտնվող Իրանի 15 քաղաքացիների ճակատագիրն անհայտ է: Այդ մասին, իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Սիրիայում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանին:
Իրանի դեսպանը, Սիրիայում գտնվող իրանցի գերիների վերաբերյալ որոշ մանրամասներ հաղորդելով, նշել է, որ նրանցից երկուսը ճարտարագետներ են, որոնք շուրջ 22 ամիս առաջ են գերեվարվել:
«Սիրիայում գործող «Ֆարուղ» անունը կրող զինված խմբավորումն իր վրա էր վերցրել իրանցիներին գերեվարելու պատասխանատվությունը, սակայն այդ խմբավորման ղեկավարի սպանությունից հետո նրանց հետ կապն ընդհատվել է»,- հավելել է Սիրիայում Իրանի դեսպանը: