Ազատամարտիկը` ոստիկանապետին. «Հանկարծ չփորձես կոտրել էս երիտասարդների ոգին»
07/11/2013 19:30

Ազատամարտիկը` ոստիկանապետին. «Հանկարծ չփորձես կոտրել էս երիտասարդների ոգին»

Ազատամարտիկների այսօրվա հանրահավաքն սկսվեց նախօրեին տեղի ունեցած դեպքերի արձագանքով: Իր ելույթում ազատամարտիկ Հակոբ Հակոբյանն, անդրադառնալով «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների ու ոստիկանության միջև նախօերին տեղի ունեցած բախումներին, խոսքն ուղղեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Հանկարծ չփորձես կոտրել էս երիտասարդների ոգին»,- ասաց նա` հավելելով, որ ազատամատիկները սատարում են Շանթ Հարությունյանին:

Ելույթ ունեցավ նաև Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, ով հայտարարեց, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում այսօր, նախկինում երբեք չի եղել. «Ժողովուրդը պարբերաբար պետք է հավաքվի Ազատության հրապարակում, պետք է հավաքվի և ցույց տա` ով է երկրի տերը»:

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն էլ ներկաներին հայտնեց, որ կուսակցությունների հետ քննարկել են երկրում տիրող իրավիճակը և մի եզարահանգման են եկել,ամեն ինչ փոխելու ժամանակն է. «Բոլորն էլ խիստ բացասական են վերաբերում այս ամենին»:

 

Ազատամարտիկը` ոստիկանապետին. «Հանկարծ չփորձես կոտրել էս երիտասարդների ոգին»