ՄԻՊ խորհրդականը այցելել է Շանթ Հարությունյանին. Բռնության հետքեր չեն եղել
07/11/2013 12:39

ՄԻՊ խորհրդականը այցելել է Շանթ Հարությունյանին. Բռնության հետքեր չեն եղել

ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանյանը և արագ արձագանքման խմբի աշխատակիցները երեկ այցելել են նոյմեբերի 5-ի դեպքերից հետո ձերբակալված անձանց:

Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՄԻՊ գրասենյակի մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը: Նրա խոսքով` ձերբակալվածների վրա ակնհայտ բռնության հետքեր չեն հայտնաբերվել և իրենց առողջական վիճակի վերաբերյալ բողոքներ չեն ունեցել:

Նա նաև նշեց, որ համապատասխան ընթացակարգով ձեռնարկվում են հետագա քայլեր, որից առաջինը ոստիկանություն դիմում ներկայացնելն է, մյուս քայլերի մասին նա որևէ բան չհայտնեց, նշելով, որ իրենք իրավուք չունեն հանդիպման մանրամասները ներկայացնելու:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:

Ոստիկանության հաղորդմամբ` մոտ 40 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Կան տուժած ոստիկաններ:

Նախորդող հրապարակում` «Վլադիմիր Գասպարյանը բռնություն է գործադրել Շանթ Հարությունյանի նկատմամբ»

Շանթ Հարությունյանը Երևանի ձերբակալվածների պահման վայրում է

Նավակ ճոճող. Մի քիչ սխալ ինֆորմացիա էր տարածվել, որ ինձ կալանավորել են

ՄԻՊ խորհրդականը այցելել է Շանթ Հարությունյանին. Բռնության հետքեր չեն եղել