.jpg)
Օրեր առաջ Երևանում երիտասարդ կնոջն սպանած տղամարդը լքել է երկիրը
Հոկտեմբերի 24-ին` ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին ահազանգ ստացվեց. զանգահարել էր Նոր Նորքի Դ. Մալյան փողոցի բնակիչներից մեկն ու հայտնել, որ սպանություն է կատարվել: Սպանվածը 1971թ. ծնված Աննա Ստեփանյանն էր` ահազանգողի դուստրը, որին հայրը տանը հայտնաբերել էր մահացած:
Դիակի արտաքին զննությամբ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվեցին սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներ` դանակի 19 հարված:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեl 1, որ սպանությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Մխիթար Հերացու փողոցի բնակիչ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը նույն օրը, ժամը 21.10-ին, դեպքից անմիջապես հետո, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Մոսկվա:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Ռոբերտ Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին:
Նախորդող հրապարակում՝ Երևանում 42-ամյա կին է սպանվել