Դեդ Հասանի զարմիկ Տիմուր Սվերդլովսկին հոսպիտալացվել է (Տեսանյութ)
07/11/2013 20:17

Դեդ Հասանի զարմիկ Տիմուր Սվերդլովսկին հոսպիտալացվել է (Տեսանյութ)

Սվերդլովսկի մարզի Եկատերենբուրգ քաղաքում իրավապահները կանխել են հերթական գողական «սխոդկայի» անցկացումը:

Կոլցովո միջազգային օդանավակայանի մերձակայքում գտվող «Ռամադա» հյուրանոցում կայացած «սխոդկային» մասնակցել է Միջին Ուրալի քրեական 8 հեղինակություն, որոնց թվում Դեդ Հասանի զարմիկ, «օրենքով գող» Տիմուր Միրզոևը, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Տիմուր Սվերդլովսկի:

Ոստիկանների ներկայությամբ Միրզոևի ինքնազգացողությունը վատացել է և նա շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

«Սխոդկայի» մնացած մասնակիցները տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին իրավապահները Միրզոևին արդեն մեկ անգամ ձերբակալել էին` Եկատերենբուրգի «Արևելյան խոհանոց» սրճարանում`«սխոդկայի» ժամանակ: Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցենրը սրճարան էին ներխուժել հանկարծակի և այդ պատճառով, գողերը չեն հասցրել դիմադրություն ցուցաբերել:

Նրանց մոտ անձնական զննությամբ հայտնաբերվել է 3 ատրճանակ և «Սայգա» տեսակի որսորդական հրացան:

Իրավապահները բոլոր ձերբակալվածներին, այդ թվում «օրենքով գող» Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի 55-ամյա զարմիկ Տիմուրին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք:

Մի քանի տարի առաջ, Ուրալում հերթական պատիժը կրելուց հետո Հասանը այդ տարածաշրջանում «նայող» էր կարգել իր զարմիկին:

Տիմուր Միրզոևը ծնվել է Թբիլիսում և ունի 4 դատվածություն`գողության, խուլիգանության, զենքերի և թմրանյութերի պահպանման համար:

Ընդհանուր առմամբ` Տիմուրը բանտում անցկացրել է 13 տարի և տառապում է տուբերկուլյոզով:

Դեդ Հասանի զարմիկ Տիմուր Սվերդլովսկին հոսպիտալացվել է (Տեսանյութ)