Վահագն Խաչատրյան. Այս կառավարությունը չի կարող կառավարել տնտեսությունը
07/11/2013 13:42

Վահագն Խաչատրյան. Այս կառավարությունը չի կարող կառավարել տնտեսությունը

«Մենք հայտնվել ենք այնպիսի պայմաններում, որ Հայաստանը չի կարող նեդրումներ ներգրավվել տնտեսության մեջ: Մեր տնտեսական աճի ցանկացած հեռանկար վտանգված է և դրա մասին արդեն խոսում է նաև կառավարության ղեկավարը»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ տնտեսական իրավիճակին և 2014թ.-ի բյուջեին, ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նա նշեց, որ 9 ամսվա ընթացքում 64%-ով նվազել են ուղիղ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ:

«Ներդրումների համար անհրաժեշտ են ցածր հարկեր, խաղի նորմալ կանոներ և խելամիտ օրենքներ»,-նշեց Վ. Խաչատրյանը:
Նրա խոսքով` այն ինչ տեղի է ունենում ՀՀ բիզնեսի նկատմամբ վերջին երեք տարիների ընթացքում ուղղակի ոտնձգություն է բիզնեսի նկատմամբ:

«Դրա մեջ մտնում են ԱՊՊԱ-ն, կարմիր գծերը, պարտադիր կենսաթոշակային համակարգը, նոր ՀԴՄ-ներ, կրպակների տեսքի հետ կապված խնդիրներ և այլն»,-նշեց Վ. Խաչատրյանը:

Ըստ նրա` 2014թ.-ի բյուջեն ցույց է տալիս, որ այս կառավարությունը չի կարող կառավարել տնտեսությունը և նրանց քայլերը միայն վատթարացնում են երկրի տնտեսական իրավիճակը:

«Ամեն տարի 2 միլիարդ դոլար անօրինական ճանապարհով գնում է իշխանությունների և նրանց մերձավոր բիզնեսմենների գրպանը»,-նշեց Վ. Խաչատրյանը:

«Հարկային բազան շատանում է փոքր և միջին բիզնեսի հաշվին և կառավարությունը այժմ ցանկանում է բարձրացնել հարկերը դրանց հաշվին, ինչը ուղղակի կզրոյացնի փոքր և միջին բիզնեսը Հայաստանում»,-նշեց Վ. Խաչատրյանը:

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի թեմային՝ Խաչատրյանը նշեց, որ նմանատիպ երևույթները տեղ են գտնում այն երկրներում, որտեղ արդեն անելանելի իրավիճակ է ստեղծվում և քաղաքական միջոցներով նպատակներին հասնելը արդեն անհնար է դառնում:

Վահագն Խաչատրյան. Այս կառավարությունը չի կարող կառավարել տնտեսությունը