Խավի. «Բարսելոնի» խաղաոճը չի փոխվել»
08/11/2013 19:18

Խավի. «Բարսելոնի» խաղաոճը չի փոխվել»

«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին կարծում է, որ նոր գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոյի գալուց հետո կատալոնյան թիմի խաղաոճը չի փոխվել և ապագայում էլ չպետք է փոխվի: Տեղեկացնում է AS-ը:

«Մեր խաղաոճը չպետք է փոխվի, քանզի մենք հենց դրա շնորհիվ ենք բազմաթիվ հաղթանակներ տոնել: Այստեղ քննարկելու ոչինչ չկա: Մեր փիլիսոփայությունն է` լավ խաղալ, տիրել գնդակին և հարձակվել:

Ո՞վ է ասել, որ նոր համակարգում դերակատարումս նվազել է: Ես նման բան չեմ զգում, քանի որ դա այդպես չէ: Համարակարգը մնացել է նույնը, իսկ իմ դերակատարումը, ընդհակառակը, ավելի կարևոր է դարձել:

Ինչ վերաբերում է Իսպանիայի ազգային հավաքական չհրավիրվելուն, ապա ընկերական այդ 2 խաղերում գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն պարզապես ինձ հանգիստ է տրամադրել»,- նշել է Խավին:
 

Խավի. «Բարսելոնի» խաղաոճը չի փոխվել»