.jpg)
Արցախի նախագահն ընդունել է Մատենադարան թանգարանի տնօրենին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են մշակութային արժեքների պահպանմանն առնչվող մի շարք հարցեր:
Այս համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է մատենադարանի հետ համագործակցությունը, աշխարհահռչակ այս ինստիտուտի կուտկած փորձի կիրառումը մեր հանրապետությունում: