Բալլակ. «Օզիլն այնպիսին չէ, ինչպիսին Մեսսին և Ռոնալդուն են»
08/11/2013 18:59

Բալլակ. «Օզիլն այնպիսին չէ, ինչպիսին Մեսսին և Ռոնալդուն են»

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Միքայել Բալլակը խոսել է իր հայրենակից Մեսուտ Օզիլի մասին: Տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Հնարավոր է, Օզիլն այնպիսին չէ, ինպիսին Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն են, բայց Մեսուտն արտասովոր անհատ է: Նա երբեք խաղընկերներին և մարզչին ցույց չի տալիս իր անհանգստությունը և մշտապես օգնում է թիմին` հաջողության հասնելու հարցում:

Երբ ֆուտբոլիստը հանդես է գալիս բարձր մակարդակով, ապա մարդիկ նրանից սպասում են անհավանական ինչ-որ բան: Միշտ չէ, որ հնարավոր է դա անել»,- նշել է Բալլակը:
 

Բալլակ. «Օզիլն այնպիսին չէ, ինչպիսին Մեսսին և Ռոնալդուն են»