.jpg)
Բալոտելլին մրսել է
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին բաց է թողել թիմի այսօր կայացած մարզումը: Ինչպես տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները, հարձակվողը մրսել է և աննշան թուլություն է զգում:
Հիշեցնենք, որ «Միլանը» պատրաստվում է Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Կիևոյի» հետ կայանալիք հանդիպմանը: Մարիոյի մասնակցության հարցը դեռ հարցականի տակ է:
Նշենք, որ Բալոտելլին չէր հայտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բարսելոնի» հետ կայացած խաղի մեկնարկային կազմում և խաղադաշտ էր դուրս եկել միայն 2-րդ խաղակեսին: