Մայրաքաղաքում մեկնարկել է աշնանային ծառատունկը
08/11/2013 19:10

Մայրաքաղաքում մեկնարկել է աշնանային ծառատունկը

Եռաբլուրին հարակից անտառագոտիներից մայրաքաղաքում մեկնարկել է 2013 թվականի աշնանային ծառատունկը: Գործընթացն առավել հասցեական իրականացնելու նպատակով ծառատունկին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատման ու կոմունալ բաժինների, համատիրությունների ու հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, վարչական շրջանի բնակիչներ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ հատուկ ուշադրություն կդարձվի բակային տարածքների ծառապատմանը: Գործընթացի առաջին օրը, դարձյալ բնակիչների մասնակցությամբ, նոր ծառերով են համալրվել Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1, 15/2 շենքերի բակը, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Զաքյան փողոցում բացակա ծառերի փոխարեն նորերն են տնկվել:

Ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: Աշնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 15 հազար ծառ և 5000 թուփ: Մինչ այդ, օրերս կհայտարարվի միասնական ծառատունկի օր: Համապատասխանաբար, 30000 ծառ և 10000 թուփ էլ տնկվել էր գարնանային ծառատունկին: Ծառատունկը մարաքաղաքում կտևի մինչև նոյեմբերի 20-ը:
 

Մայրաքաղաքում մեկնարկել է աշնանային ծառատունկը