Հարբած գերմանացին չի կարողացել ճիշտ արտաբերել հասցեն և մեկնել է Բելգիա
08/11/2013 18:15

Հարբած գերմանացին չի կարողացել ճիշտ արտաբերել հասցեն և մեկնել է Բելգիա

Աախեն քաղաքում հարբած գերմանացին դուրս է եկել ակումբից ու տաքսի է նստել, սակայն ի վիճակի չի եղել ճիշտ արտաբերել իր տան հասցեն:

Topnews.ru-ի փոխանցմամբ՝ տղամարդը վարորդին ասել է «nah Hause»` «տուն», սակայն վարորդը հասկացել է «nah Hauset» և տարել նրան Բելիգիայի Հաուսետ գյուղ:

Երբ մեքենան Բելգիայի սահմանից ընդամենը 3 կմ հեռավորության վրա է եղել, միայն այդ ժամանակ է պարզվել, որ գերմանացին սխալ ուղղությամբ է ուղևորվում:

Տաքսու վարորդը  ի վերջո գերմանացուն տուն է հասցրել:

Հարբած գերմանացին չի կարողացել ճիշտ արտաբերել հասցեն և մեկնել է Բելգիա