«Արմենիկումը» յոդի մահացու քանակություն է պարունակում
08/11/2013 09:28

«Արմենիկումը» յոդի մահացու քանակություն է պարունակում

««Արմենիկումը» բուժիչ չի կարող լինել, աշխարհում արգելված է դրա օգտագործումը: Պարզաբանվեց, որ յոդի քանակությունն է բարձր «Արմենիկում»-ի մեջ, ինչը մահացու է»,- «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ ՀՀ ազգային ծրագրի ղեկավար Աշոտ Գևորգյանը:

Այս հայտարարության վերաբերյալ լրագրողը դիմել է առողջապահության նախարարություն՝ խնդրելով մեկնաբանել «Արմենիկումի» արգելված լինելու մասին տեղեկությունը: Այստեղ առաջարկել են հարցը գրավոր ուղարկել՝ խոստանալով պատասխանել 2 օրվա ընթացքում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

«Արմենիկումը» յոդի մահացու քանակություն է պարունակում