Ջենիֆեր Լոպեսին մեղադրել են ստելու մեջ
08/11/2013 16:03

Ջենիֆեր Լոպեսին մեղադրել են ստելու մեջ

Հոլիվուդի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է, որ երբևէ պլաստիկ վիրահատության չի ենթարկվել:

Լրատվամիջոցները բազմիցս գրել են, որ Լոպեսի կուրծքը սիլիկոնից է, և երգչուհին մի քանի անգամ դիմել է լիպոսակցիայի: Նման հրապարակումներին ի պատասխան Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է, որ այս սուտը հնարել են լրագրողները:

Օրերս Թվիթերում վեճ է ծավալվել Ջենիֆերի ու Լոնդոնից պլաստիկ վիրաբույժ Այհամ Ալ-Այուբի միջև:

Բժիշկը տեղադրել է աստղի երկու լուսանկարներ ու պնդել, որ դրանցից մեկում երևում են վիրահատության հետքերը:

Երգչուհուն բարկացրել է բժշկի հայտարարությունը ու նա որոշել է պատասխան տալ. «Ներեցեք պարոն, բայց ես երբեք պլաստիկ վիրահատության չեմ դիմել»:

Պատասխանից հետո բժիշկը սկսել է արդարանալ՝ ասելով, որ գրառման հեղինակը ոչ թե ինքն է, այլ իր օգնականը:

«Հարգելի Ջենիֆեր Լոպես, հրաշք կլինի, եթե ընդունեք իմ անկեղծ ներողությունները: Դուք բնությունից շատ գեղեցիկ կին եք և հիասքանչ տեսք ունեք: Երբեմն գրագետ դիմահարդարումը կարող է փոխել կերպարը»,-հայտարարել է բժիշկը:

Ջենիֆեր Լոպեսին մեղադրել են ստելու մեջ