.jpg)
Մադրիդը մեծ աղբանոցի է վերածվում. Հավաքարարները գործադուլ են անում
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը մեծ աղբանոցի է վերածվում: Բանն այն է, որ այս քաղաքում հավաքարարները գործադուլ են անում` աշխատանքային պայմաններից, աշխատավարձից ու գորընկերների կրճատումներց: gazeta.ru-ն՝ գրում է, որ հանրային վայրերում աղբամանները լցված են շշերով և ծխախոտի մնացորդներով, աղբով է լցված նաև քաղաքի հայտնի Պուերտա դել Սոլ հրապարակը:
Գործադուլին չեն մասնակցում այն աշխատակիցները, որոնք պատասխանատու են տնային աղբի տեղափոխման համար և դրա շնորհիվ է, որ քաղաքում խառնաշփոթը այնքան մեծ չէ, որքան նախորդ տարիներին այս երկրում տեղի ունեցած համանման գործադուլների ժամանակ էր:
Քաղաքի մաքրության համար պատասխանատու ընկերություններն այս տարվա օգոստոսին աշխատանքից հեռացրել են 350 աշխատակցի: Նրանք հայտարարել են, որ քաղաքապետարանը հասարակական ծառայությունների ծախսերի կրճատման պատճառով ստիպված է եղել ավելի քիչ միջոցներ տրամադրել փողոցների մաքրման համար: