.jpg)
Մեսսի. «Անհանգստանալու կարիք չկա»
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին վստահ է, որ շուտով կցուցադրի իր լավագույն խաղային որակները: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Ինձ համար նպատակահարմար է խաղադաշտում անցկացնել յուրաքանչյուր հանդիպման բոլոր 90 րոպեները: Կարճ ժամանակահատվածում երկու վնասվածք ստացա, ինչն իր հետքը թողեց խաղիս վրա, բայց հիմա ես ինձ լավ եմ զգում:
Այժմ հանգիստ եմ, անհանգստանալու կարիք չկա, քանզի աստիճանաբար բարելավում եմ խաղային որակներս»,- նշել է Մեսսին: