Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն սուտ, անիրականանալի խոստում չի տվել
08/11/2013 18:30

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն սուտ, անիրականանալի խոստում չի տվել

Երկրում միակ սուտ խոսող ուժն  իշխող կուսակցությունն է: Իր կառավարաման տարիներին ինչ ասել է իշխող կուսակցությունը, սուտ է, խայտառակ կեղծիք, իսկ ԲՀԿ-ն սուտ, անիրակականալի խոստում չի տվել: Այս մասին Ազատություն TV-ի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: 

Նշենք, որ Արարատում կմեկնարկել է քաղաքապետի ընտրությունների նախընտրական վերջին հանրահավաքը:

«Ամբողջական իշխանություն մենք չենք ունեցել, սակայն մեր ուժերի չափով փորձել ենք լուծել առկա խնդիրները»,- ասաց Ն. Զոհրաբյանը: Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկատվությանը, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, Ն. Զոհրաբյանն ասաց, թե դա աբսուրդ է. «Հայտնի է, որ ընտրակաշառք բաժանում է իշխող կուսակցությունը»:

Նշենք, որ հրապարակ է ժամանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ Արարատի քաղաքապետի ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 10-ին: Քաղաքապետի պաշտոնի համար մրցակցում են ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանը և ԲՀԿ-ից` Սամվել Բարսեղյանը: 

Նախորդող հրապարակում` Ծառուկյանն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի վաղվա հանրահավաքին

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն սուտ, անիրականանալի խոստում չի տվել