Stop երթ՝ դեպի Կառավարության շենք
08/11/2013 16:40

Stop երթ՝ դեպի Կառավարության շենք

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է ուսանողության հիմնախնդիրների, ինչպես նաև կառավարության սոցիալ-տնտեսական արատավոր քաղաքականության մասին:

Նոյեմբերի 17-ին` ուսանողի օրվան ընդառաջ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նոյեմբերի 14-ին նախաձեռնում է STOP-ի երթ, որն ավարտվելու է կառավարության շենքի դիմաց` ցույցով:

Այս երթով «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը stop է ասում ՀՀ կառավարությանը, որի վարած քաղաքականության հետևանքով երկիրը հայտնվել է ծանր կացության առջև:
Այս բողոքի երթով մենք ասում ենք`

• Stop` ուսման բարձր վարձերին
• Stop` ցածր կրթաթոշակին
• Stop` արտագաղթին
• Stop` կոռուպցիային
• Stop` տրանսպորտի բարձր սակագնին
• Stop` անարդարությանը
• Stop` մոնոպոլիային
• Stop` անարդյունավետ կառավարմանը

«Դիմում ենք բոլորին` միացեք մեզ։

Երթը սկսվելու է ժամը 12:00-ին ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմացից հետևյալ երթուղիով `

ՀՊՃՀ- Ուսանողական այգի- Աբովյան փողոց-Կորյունի փողոց- Նալբանդյան փողոց- Ալեք Մանուկյան փողոց-Վարդանանց փողոց- Խանջյան փողոց-Տիգրան Մեծի պողոտա- Հանրապետության Հրապարակ- Կառավարության շենք»,- ասված է միության տարածած հայտարարության մեջ:
 

Stop երթ՝ դեպի Կառավարության շենք