.jpg)
Պիրլոն կարող է տեղափոխվել «Բեշիկթաշ»
Իտալիայի ազգային հավաքականի և «Յուվենթուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն մարզական կարիերան կարող է շարունակել Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է «Fotomac»-ը:
Նշվում է, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Բեշիկթաշը»: Ստամբուլյան ակումբը մոտակա ժամանակաշրջանում մտադիր է կոնկրետ առաջարկ ներկայացնել «Ծեր սինյորային», իսկ Պիրլոյին պատրաստ է վճարել տարեկան 2,2 մլն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո իտալացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կավարտվի: Անդրեայի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, բայց հստակ առաջարկներ դեռևս չկան: