ԱՄՆ-ում անօթևանը գիշերել է նախագահական լյուքս համարում
08/11/2013 18:45

ԱՄՆ-ում անօթևանը գիշերել է նախագահական լյուքս համարում

ԱՄՆ-ում 48-ամյա անօթևանը ձերբակալվել է այն բանից հետո, երբ որոշել է քնել նախագահական լյուքսում: Դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Փիդսբուրգ քաղաքի հինգաստղանի հյուրանոցների մեկում: Այս մասին գրում է Pittsburgh Post-Gazette-ը:

48-ամյա անօթևան Ջեֆֆրի Ուոթսոնն իր արարքը պարզաբանել է այսպես.

«Ես ուղղակի քնում եմ բոլոր այն տեղերում, որտեղ գլուխս դնելու տեղ եմ ունենում»:

Իսկ թե ինչպես է Ուոթսոնն աննկատ մտել հյուրանոց` դեռևս պարզ չէ: Քնած անօթևանին հայտնաբերել են երեքշաբթի առավոտյան: Նշենք, որ ժամանակին այդ նույն համարում բնակվել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին:

 


 

ԱՄՆ-ում անօթևանը գիշերել է նախագահական լյուքս համարում