.jpg)
Օրվա ընթացքում պարբերաբար սպասվում են տեղումներ
Այսօր հանրապետության տարածքում կդիտվի խիտ ամպամածությամբ եղանակ, օրվա ընթացքում պարբերաբար սպասվում են տեղումներ, առայժմ` անձրևի տեսքով:
Քամին` 10-15մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում մինչև 18մ/վրկ, առանձին վայրերում հավանական է մառախուղը: Օդի ջերմաստիճանն արևմտյան շրջաններում ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Արևելյան շրջաններում կցրտի շաբաթ օրը, նոյեմբերի 9-ին, ըստ նախնական տվյալների, հարավ-արևելյան շրջաններում շաբաթ օրը նաև զգալի առատ տեղումներ են հնարավոր:
Ըստ Meteo-tv.am կայքի՝ Երևանում սպասվում է ամպամած եղանակ, ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև, քամի 7-10մ/վրկ: Ցերեկը սպասվում է +15+17, երեկոյան +8+10 աստիճան տաքություն: