.jpg)
«Լյովիկը բաբոդա, արա». Բուռն քննարկում` ԱԺ-ում (Տեսանյութ)
ԱԺ-ում Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ ներկայացրած օրինագծի քննարկումները ստացան սուր բնույթ, իսկ ահա բուռն դարձան ՀԱԿ և ՀՀԿ խմբակցությունների պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Հովհաննես Սահակյանի միջև առաջացած բանավեճի շնորհիվ:
Այսպես` Հ. Սահակյանը, ելույթ ունենալով, ասաց, որ չէր պատրաստվում խոսել, սակայն. «Քանի որ Լյովիկը Զուրաբյան, մի քանի շեշտադրումներ արեց, պատասխանում եմ»: Ինչի ի պատասխան Լ. Զուրաբյանը հակադարձեց. «Լյովիկը բաբոդա, արա, կարգին խոսա այ.....»:
Նշենք, որ ՀԱԿ-ն առաջարկում է «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարել և մեղմացնել լրատվամիջոցների համար սամանված ֆինանսական պատժաչափը:
Տեսանյութը` a1plus.am-ի.