.jpg)
Բ. Սահակյանը Նոր Շեն գյուղում մասնակցել է Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում մասնակցել է վերանորոգված Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման, գյուղի ակումբի և հանդիսությունների տան բացման հանդիսավոր արարողություններին:
Նախագահ Սահակյանը կարևորել է գյուղական բնակավայրերում հոգևոր և մշակութային նման կառույցների առկայությունը, ինչն անհրաժեշտ պայման է բնականոն զարգացման համար:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ծրագրերի իրականացմանն աջակցած բարերարներին՝ նշելով, որ նման առաքելությունը պահանջված է և պետք է լինի շարունակական:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: