.jpg)
Բրազիլուհին սարսափել է՝ տեսնելով վերակենդանացած հանգուցյալին (Տեսանյութ)
Սան-Պաուլուի բնակչուհին, ով այցելել է ընտանեկան գերեզմանատուն, կողքի շիրիմից սկսել է տարօրինակ ձայներ լսել և սարսափած զանգահարել է ոստիկանություն:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ոստիկանները շիրիմը քանդելուց հետո հայտնաբերել են տղամարդու, ով փորձել է շարժել ձեռքերն ու գլուխը:
«Հանգուցյալը» տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան օգնություն են ցուցաբերել:
Նշվում է, որ նրա կյանքը հաջողվել է փրկել, սակայն նրան սպասվում է երկարատև բուժում:
Ոստիկանությունից նշել են, տուժածը Սան-Պաուլուի քաղաքապետարանի նախկին աշխատակից է, ում անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել և, կարծելով, թե մահացել է, թաղել են:
Եթե բրազիլուհին պատահաբար չլսեր նրա ձայնը, ապա նախկին պաշտոնյան արդեն մահացած կլիներ: