Աշխարհի ամենադեպրեսիվ մարդիկ ապրում են Սուդանում ու Ռուսաստանում
09/11/2013 14:05

Աշխարհի ամենադեպրեսիվ մարդիկ ապրում են Սուդանում ու Ռուսաստանում

Դեպրեսին համարվում է ամենավտանգավոր հիվանդություններից մեկը: Աշխարհի բնակչության 4 տոկոսը տառապում է դեպրեսիայից, գրում է BBC-ն:

Ավստրալացիները հետազոտություն են անցկացրել և կազմել են դեպրեսիայի տարածվածության քարտեզը և դրա պատճառները: Ըստ այդ հետազոտության՝ մարդիկ դեպրեսիայի մեջ են ընկնում չլուծված խնդիրների պատճառով: Այս հիվանդությունը բերում է տրամադրության կտրուկ անկման, դրանից բխող հետևանքներով:

Եվ այսպես, Լատինական Ամերիկայում, Ավստրալիայում և Չինաստանում մարդիկ ամեանքիչն են հակված դեպրեսիաների:
Դեպերսիայի հակվածության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սուդանում, որին հաջորդում են Ալժիրը, Լիբիան և Ռուսաստանը: Ռուսաստանում դեպրեսիայից տառապում է բնակչության 7 տոկոսը:
 

Աշխարհի ամենադեպրեսիվ մարդիկ ապրում են Սուդանում ու Ռուսաստանում