Աշխարհում ամենալավը անգլերենին տիրապետում են շվեդները. Վարկանիշ
09/11/2013 18:10

Աշխարհում ամենալավը անգլերենին տիրապետում են շվեդները. Վարկանիշ

Վարկանիշային դասակարգումների շարքից.

Անգլերենի ուսուցմամբ զբաղվող «Education First» (EF) միջազգային կրթական կազմակերպությունը դասակարգել է երկրները՝  ըստ անգլերենի իմացության մակարդակի: Կառույցի փորձագետների անցկացրած լեզվական առցանց քննություններին մասնակցել է 750 հազար մարդ՝ աշխարհի 60 երկրներում:

Ըստ այդմ՝ երկրորդ անգամ անընդմեջ վարկանիշային ցուցակը գլխավորել է Շվեդիան, երկրորդ հորիզոնականում է Նորվեգիան, երրորդում՝ Նիդերլանդները: Առաջատար հնգյակում են նաև Էստոնիան և Դանիան:

Կարելի է փաստել, որ վերջին շրջանում մեզանում ևս նկատելի է անգլերենի գերիշխող դերը մյուս օտար լեզուների շարքում: Այն ոչ միայն վաղուց արդեն գերազանցում է իր եվրոպական մրցակիցներին՝ ֆրանսերենին և գերմաներենին, այլև հետխորհրդային տարածությունում լուրջ մրցակից է դարձել նաև ռուսերենի համար, իսկ որոշ դեպքերում անգամ առաջ է անցել նրանից: 

Նախորդող հրապարակումներ` Twitter-ում ամենահայտին Քեթի Փերին է

Աշխարհի ամենաբարեկեցիկ երկիրը Նորվեգիան է

Facebook-ը զիջեց Twitter-ին

Վարկանիշային դասակարգումների շարքից. Այս անգամ «Ամենակրթված» երկրները

Ամենաերջանիկ երկրների ցանկ. Հայաստանը զբաղեցրել է 128-րդ հորիզոնականը

Աշխարհի ամենահզոր ահաբեկչական կազմակերպությունները. Վարկանիշ

 

Աշխարհում ամենալավը անգլերենին տիրապետում են շվեդները. Վարկանիշ