ՀՀ-ն ու Իրաքը քննարկում են պաշտպանական ոլորտում գործակցության հեռանկարները
09/11/2013 14:19

ՀՀ-ն ու Իրաքը քննարկում են պաշտպանական ոլորտում գործակցության հեռանկարները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Երևանում ընթացող նիստի շրջանակներում Հայաստան ժամանած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդամ, Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմաօդային ուժերի գեներալ Նադիմ Ալ-Աջվադիի հետ:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներ, քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ ռազմական կրթության, վարժանքի, ռազմական արդյունաբերության և ռազմաօդային ուժերի բնագավառներում: 

ՀՀ-ն ու Իրաքը քննարկում են պաշտպանական ոլորտում գործակցության հեռանկարները