.jpg)
Փաշինյանին թույլ չեն տվել այցելել Շանթ Հարությունյանին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձել է այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ տեսնելու համար, թե ինչ պայմաններում են պահվում նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո կալանավորված անձինք: Այս մասին գրում է nikolpashinyan.com-ը:
«Ի զարմանս ինձ, ՔԿՀ պետի տեղակալը, որ քաղաքացիական հագուստ էր կրում, ասաց, որ ինձ հնարավորություն չեն տա տեսնել կալանավորվածներին:
Մեջբերեցի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածը, որտեղ ասվում է, որ ԱԺ պատգամավորները կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն (այդ թվում այն խցեր, որտեղ պահվում են կալանավորված անձինք), ինձ ասացին, սակայն, որ չեն կարող նման հնարավորություն տալ, չեն կարող խցերի դռները բացել:
Պահանջեցի՝ ասածները հիմնավորել օրենքով կամ որևէ այլ իրավական ակտով: Չկարողացան որևէ հիմնավորում ներկայացնել: Առաջարկեցի համատեղ արձանագրություն կազմել: Հրաժարվեցին: Պետի տեղակալ ներկայացած անձին առաջարկեցի հեռախոսի ձայնագրիչի առաջ շարադրել և հիմնավորել դիրքորոշումը: Հրաժարվեց, և ըստ էության փախավ: Փորձեցի կապ հաստատել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, չհաջողվեց:Մեկ ժամ առաջ, որպես ԱԺ պատգամավոր, այցելեցի «Նուբարաշեն» ՔԿՀ, տեսնելու համար, թե ինչ պայմաններում են պահվում նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո կալանավորված անձինք:
Ի զարմանս ինձ, ՔԿՀ պետի տեղակալը, որ քաղաքացիական հագուստ էր կրում, ասաց, որ ինձ հնարավորություն չեն տա տեսնել կալանավորվածներին:
Մեջբերեցի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածը, որտեղ ասվում է, որ ԱԺ պատգամավորները կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն (այդ թվում այն խցեր, որտեղ պահվում են կալանավորված անձինք), ինձ ասացին, սակայն, որ չեն կարող նման հնարավորություն տալ, չեն կարող խցերի դռները բացել:
Պահանջեցի՝ ասածները հիմնավորել օրենքով կամ որևէ այլ իրավական ակտով: Չկարողացան որևէ հիմնավորում ներկայացնել: Առաջարկեցի համատեղ արձանագրություն կազմել: Հրաժարվեցին: Պետի տեղակալ ներկայացած անձին առաջարկեցի հեռախոսի ձայնագրիչի առաջ շարադրել և հիմնավորել դիրքորոշումը: Հրաժարվեց, և ըստ էության փախավ: Փորձեցի կապ հաստատել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, չհաջողվեց»:
Նյութի մանրամասները՝ այստեղ:
Նախորդող հրապարակումներ՝ «Վլադիմիր Գասպարյանը բռնություն է գործադրել Շանթ Հարությունյանի նկատմամբ»
Ոստիկանապետն իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր. Ոստիկանապետ