.jpg)
Ուժեղ պայթյուն է որոտացել Փարիզի Սպորտի պալատում
Ուրբաթ երեկոյան ուժգին պայթյուն է տեղի ունեցել Փարիզի հարավ արևմտյան մասում գտնվող Սպորտի պալատում: Դեպքը տեղի է ունեցել ներկայացման փորձի ժամանակ, որի հետևանքով 6 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Պայթյունը որոտացել է, ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, «1789. Բաստիլի սիրեկանները» ներկայացման փորձի ժամանակ:
Պայթյունի պատճառ է դարձել, ըստ նախնական տեղեկությունների, հրավառության սարքերի բռնկումը: