.jpg)
Ֆիլիպիններում մոլեգնող թայֆունն արդեն 100 մարդու կյանք է խլել
Ֆիլիպիններում մոլեգնող թայֆունն արդեն ավելի քան 100 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է GMA News-ը: Ըստ աղբյուրի՝ տուժածների մեծամասնությունը Լեյտե կղզու բնակիչներ են:
Նշենք, որ Ֆիլիպիններում մոլեգնում է «Հայան» անունը ստացած փոթորիկը, որը համարվել է երբևէ գրանցված ամենուժեղ փոթարիկը: Այն շարժվում է Վիետնամի ուղղությամբ:
Քամին ծովում 5 մետրանոց ալիքներ է առաջացնում:
«Հայանի» պատճառով չեղյալ են հայտարարվել բոլոր չվերթները, փակ են բոլոր նավահանգիստները, դպրոցները, պետական հիմնարկները: