Հովհաննես Շիրազի փողոցում արագաչափեր կգործարկվեն
09/11/2013 11:24

Հովհաննես Շիրազի փողոցում արագաչափեր կգործարկվեն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 18-ից գործարկվելու են Երևան քաղաքի Հովհաննես Շիրազի փողոցում երկու ուղղություններով տեղադրված 2 արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: 

Հովհաննես Շիրազի փողոցում արագաչափեր կգործարկվեն