Խզմալյանը ծանուցագիր է ստացել ոստիկանությունից
09/11/2013 13:17

Խզմալյանը ծանուցագիր է ստացել ոստիկանությունից

«Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ծանուցագիր է ստացել ոստիկանությունից: Այս մասին Facebook-յան իր էջում  գրառում է կատարել ինքը` Խզմալյանը:

Խզմալյանը գրել է. «Հենց նոր ծանուցագիր ստացա ոստիկանությունից, պահանջով նոյեմբերի 19-ին ժամը 3:20 ներկայանալ վարչական դատարան`  182 հոդվածի մեղադրանքով:

Սա Կոիտաս 5-ի գործն է: Անցյալ տարի ինձ մեղավոր ճանաչեցին Մաշտոցի պուրակի գործով, թեև պուրակի ապօրինի շինությունները ապամոնտաժվեցին: Հիմա էլ մի դատարանը կանգնեցնում է Կոմիտաս 5-ի շինարարությունը, մյուսը վարույթ է շարունակում այդ շինարարությունը կանգնացնելու պահանջողների դեմ:

«Да здравствует наш советский суд, самый гуманный суд в мире!»»:

Խզմալյանը ծանուցագիր է ստացել ոստիկանությունից