Սեզոնի թրենդը թավիշն է
09/11/2013 16:23

Սեզոնի թրենդը թավիշն է

Թավշյա հագուստը նորից նորաձև է: Թավիշը, որը նախկինում 80-ականների խորհրդանիշն էր, երկրորդ ծնունդ է ապրում: Թավիթն ամենաշքեղ և ազնվական կտորներից է համարվում, որը ցանկացած կերպարին շքեղ տեսք է տալիս:

«Թավշյա հեղափոխությունը» այս սեզոնին առաջ են մղել համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ դիզայներներ, որոնց թվում Giorgio Armani, Ralph Lauren, Dolce&Gabbana և շատ ուրիշներ: Ավանդական երեկոյան կտորը ընդգրկվեց նաև ամենօրյա հագուստի զգեստապահարանում՝ լայն թավշյա վարտիքներ, որոնք շատ գեղեցիկ նայվում են գործած սվիտերների հետ, թավշյա ժակետներ, պայուսակներ, որոնք հիանալիորեն ներգրավվում են գրասենյակային հագուստի շարքերում:

Պետք է հիշել, որ թավիշը տեսողականորեն մեծացնում է ծավալը, և նրանք, ովքեր խուսափում են գեր երևալուց, պետք է սահմանափակվեն թավշյա աքսեսուարներով: Իսկ բարձրահասակ և գեղեցիկ կառուցվածքով կանայք կարող են իրենց թույլ տալ կրել թավշյա շրջազգեստներ կամ հագուստի այլ պարագաներ:

Թավշյա երեկոյան շրջազգեստներից այս սեզոնին նորաձև են մինչև հատակը հասնող շրջազգեստները կամ լայն բացվածքով կամբինիզոնները: Շատ գեղեցիկ են մուգ գույնի թավշից վարտիքներն ու կոստյումները:

Ինչ վերաբերվում է գույնին, ապա, անկասկած, ամենանորաձևը սև գույնն է, որին հաջորդում է մանուշակագույնը, զմրուխտի, սուտակի և մուգ-կապույտ երանգները:

Ակսեսուարների առումով դիզայներները խորհուրդ են տալիս ընտրել թավշյա պայուսակներ՝ ինչպես մեծ, այնպես էլ փոքր կլաչներ, ինչպես նաև կոշիկներ, գլխարկներ և երեկոյան ձեռնոցներ:

 

Սեզոնի թրենդը թավիշն է