.jpg)
Վենեսուելայում մեծ կրծքով և հետույքով մանեկեններ են արտադրում (Տեսանյութ)
Վենեսուելայում ստեղծել են կանացի մանեկենի նոր տարբերակ` մեծ կրծքով, ոտքերով և հետույքով: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Դրանք այսպես հիշեցնում են իսկականն կանանց, համոզված է մանեկենները արտադրող Էլիզեր Ալվարեզը: Նրա կարծիքով` ներքին գեղեցկություն գոյություն չունի, այն հորինել են ոչ գեղեցիկ կանայք:
Արտադրող գործարանի տնօրենրի խոսքով` տղամարդիկ` կնոջը նայելիս, առաջինը ուշադրություն են դարձնում նրա մարմնին, իսկ այն, ինչ կա գլխում կամ հոգում, էական չէ:
Այն խանութներում, որտեղ դրված են այս մանեկենները, խանութների տերերի հավաստմամբ, ապրանքը սկսել է ավելի լավ վաճառվել, թեև ֆեմինիստուհիները արդեն սկսել են պայքարել դրանց դեմ: