Այսօր և վաղը սպասվում են զգալի առատ և տևական անձրևներ
09/11/2013 11:02

Այսօր և վաղը սպասվում են զգալի առատ և տևական անձրևներ

Այսօր ողջ հանրապետության տարածքում կդիտվի խիտ ամպամածությամբ եղանակ, ամենուրեք պարբերաբար սպասվում են տեղումներ, լեռներում հնարավոր է ձյուն: ԱԻՆ-ը զգուշացնում է ձմեռային անվադողերով երթևեկելու անհրաժեշտության մասին:

Քամին` 13-17մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում մինչև 20մ/վրկ, առանձին վայրերում հավանական է մառախուղ և ցածր տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կտրուկ կնվազի 6-8 աստիճանով: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ շրջանների մեծ մասում, հատկապես` հարավային կեսում սպասվում են զգալի առատ և տևական անձրևներ:

Երևանում այսօր և վաղը կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, պարբերաբար հնարավոր է անձրև: Ցերեկը սպասվում է +13+15, երեկոյան +8+10 աստիճան տաքություն:

Նոյեմբերրի 11-ին սպասվում է փոփոխական ամպամածությամբ, օրվա մեծ մասն առանց էական տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր է անձրև: Այս օրերին հնարավոր է քամի 10-15մ/վրկ արագությամբ:  

Այսօր և վաղը սպասվում են զգալի առատ և տևական անձրևներ