.jpg)
Գերմանիայում Սանտա Կլաուսի հագուստով կինը փորձել է 2 բանկ թալանել
Գերմանիայում Սանտա Կլաուսի հագուստով կինը փորձել է 2 բանկ թալանել: Սաարբրյուքքեն քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ առաջին հարձակումը կատարվել է Իլլինգեն կոմունայում գտնվող բանկի վրա, որտեղ բախում է տեղի ունեցել հաճախորդներից մեկի հետ:
Իրարանցման ժամանակ կինը, ում դեմքը փակված է եղել դիմակով, ատրճանակն ու գողացված փողը կորցրել է: Անհաջող կողոպուտից հետո կինը հարձակվել է հարևան Էպպելբորնում գտնվող բանկի վրա և այն թալանելուց հետո իր մեքենայով հեռացել է: Ոստիկանությունն առայժմ նրան չի գտել, գրում է ИТАР-ТАСС-ը: