«Մարիաննա» ընկերությունը միառժամանակ յոգուրտ չի արտադրի
09/11/2013 10:11

«Մարիաննա» ընկերությունը միառժամանակ յոգուրտ չի արտադրի

Գրեթե մեկ շաբաթ է, ինչ Երևանի խանութներում և սուպերմարկետներում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կողմից արտադրված յոգուրտներ վաճառքում չկան:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդը» դիմել է ընկերություն՝  հետաքրքրվելու, թե ինչն է դրա պատճառը: Ընկերության աշխատակիցը, որը չի ցանկացել ներկայանալ, հաստատել է այս տեղեկությունը` նշելով, որ ընկերությունը անորոշ ժամանակով յոգուրտ չի արտադրի: 

«Մարիաննա» ընկերությունը միառժամանակ յոգուրտ չի արտադրի