Սովորություններ, որ կյանքն ավելի ուրախ կդարձնեն
11/11/2013 18:54

Սովորություններ, որ կյանքն ավելի ուրախ կդարձնեն

Վաղուց էիք ցանկանում կյանքը դեպի լավը փոխե՞լ: Կազմեք ցուցակ ու սկսեք հետևել բոլոր կետերին: Կարող եք օգտվել 20 կետից բաղկացած հետևյալ ցուցակից: Արդյունքը երկար սպասել չի տա:

1. Սկսեք որևէ օտար լեզու սովորել: Յուրաքանչյուր օր կես ժամ տրամադրեք այս զբաղմունքին:

2. Մաքրեք բնակարանը կամ Ձեր սենյակը նվազագույնը երկու օրը մեկ, նետեք անպետք իրերը:

3. Հրաժարվեք համակարգչային խաղերից, փոխարինեք գրքերով:

4. Բացառեք Ձեր ճաշացանկից արագ սնունդը և վնասակար մյուս ուտեստներն ու ըմպելիքները:

5. Առավոտյան մարմնամարզությամբ զբաղվեք:

6. Յուրաքանչյուր օր քնեք ու արթնացեք միևնույն ժամին:

7. Քնեք նվազագույնը 8 ժամ:

8. Սովորեք գումար խնայել:

9. Միայն դրական երևույթների մասին մտածեք: Դրական մտքերը դրական իրադարձություններ են բերում:

10. Հաջողությունների օրագիր պահեք, որում նշեք օրվա հաջողությունները, նույնիսկ ամենափոքրերը:

11. Յուրաքանչյուր օր խմեք երկու լիտր ջուր:

12. Զբաղվեք Ձեր արտաքինով. հաճախեք մարզասրահ:

13. Գտեք Ձեր նպատակների լուսանկարները ու փակցրեք տեսանելի վայրում:

14. Գրեք բոլոր գործերի մասին, որ վաղուց ցանկանում եք անել: Ավարտեք դրանք ու կյանքն ավելի հանգիստ կդառնա:

15. Հետևեք Ձեր խոսքին: Հրաժարվեք ցենզուրայից դուրս արտահայտություններից և մակաբույծ բառերից:

16. Յուրաքանչյուր օր մեկ լավ գործ արեք, փոխարենը ոչինչ մի սպասեք:

17. Ուղիղ քայլեք, հետևեք կեցվածքին:

18. Ի վերջո հրաժարվեք վատ սովորություններից:

19. Ձեր շուրջ ստեղծեք դրական մթնոլորտ ու կյանքն ավելի լավը կդառնա:

20. Հաճախ ժպտացեք:

 

 

 

Սովորություններ, որ կյանքն ավելի ուրախ կդարձնեն