Նախագահը խափանման միջոցի հարցերին անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում
11/11/2013 22:15

Նախագահը խափանման միջոցի հարցերին անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ Նախագահն իրավասու չէ միջամտել իրավական գործընթացներին. Panorama.am-ին պարզաբանեց նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը՝ միաժամանակ նշելով, որ Վարդան Պետրոսյանի հետ կապված զարգացումներն առիթ են դարձել, որպեսզի Նախագահն անդրադառնա խափանման միջոցի հիմնահարցին:

Նախագահի մամլո խոսնակից, մասնավորապես հետաքրքրվել էինք, թե արդյոք չի պատրաստվու՞մ ՀՀ Նախագահը միջամտել, որպեսզի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոփոխվի:

Ի պատասխան Արման Սաղաթելյանն ասաց. «ՀՀ Նախագահը իրավասու չէ միջամտել որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում` Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության Նախագահը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում»: 

Նախագահը խափանման միջոցի հարցերին անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում