Երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում
11/11/2013 12:14

Երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով 01.21-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրան - Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 36 կմ դեպի հարավ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.230 և արևելյան երկայնության 44.910:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: 

Երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում