Էդվարդ Նալբանդյանն կմասնակցի  ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
11/11/2013 12:07

Էդվարդ Նալբանդյանն կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր Փարիզում կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որտեղ նույն օրը նախատեսված է նրա ելույթը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից: 

Վաղը Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ժնև, որտեղ ելույթ կունենա Ժնևի համալսարանում։

Նոյեմբերի 14-ին նախարար Նալբանդյանը Ստրասբուրգում կնախագահի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստը: 

Էդվարդ Նալբանդյանն կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին