.jpg)
Հայաստանում ցավամոքիչ օգնությունն առաջին քայլերն է անում
«Օրական Հայաստանում 3200-3500 հիվանդ ցավամոքիչ` պալիատիվ, խնամքի կարիք ունի»: Այսօր Երևանում ընթացող «Պալեատիվ կամ ցավամոքիչ խնամքի նորագույն զարգացումներն աշխարհում» համաժողովի ժամանակ ասաց Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ օգնության պիլոտային ծրագրի ղեկավար Հրանտ Կարապետյանը:
Տարվա կտրվածքով, ըստ նրա, 100 հազար մարդ կարիք ունեն պալիատիվ օգնության, և այս ծրագրի համար կարևորը առաջին քայլն անել է՝ կառուցել պալիատիվ օգնության հանրապետական կենտրոն, որտեղ համապատասխան կադրեր կպատրաստվեն, նաև մարզերի համար:
Բանախոսն ամբողջացրեց պալիտաիվ կամ ցավամոքիչ օգնության գաղափարը՝ «հիավնդների ցավը տանենք» արտահայտությամբ, քնաի որ տրամադրելով դեղամիջոցներ` հանարվոր է կայնքի վերջին շրջանում կամ ծանր հիավդնությամբ ապրող մարդկանց կյանքը թեթևացնել:
Ծրագրի նապտակներին հասնելու համար պետությունը դեռևս չի ֆինանսավորում, այդիսկ պատճառով դրամահավաք է սկսվել` ծրագրին աջակցելու համար:
Հաշվարկել են, որ Հայաստանում գրանցվող մահացողների 60-70 տոկոսը կարիք ունի պալիատիվ օգնության:
Նշենք, որ աշխարհում տարեկան մահանում է 54 մլն մարդ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` նրանց մոտ 40 տոկոսը կարող էր օգտվել ցավամոքիչ խնամքից: