Ամերիկացի քաղաքագետ. Ռուսաստանի` գերտերության կերպարը խաբկանք է
11/11/2013 19:17

Ամերիկացի քաղաքագետ. Ռուսաստանի` գերտերության կերպարը խաբկանք է

Հայտնի ամերիկացի քաղաքագետ Իլան Բերմանը իր նոր «Ներքին պայթյուն. Ռուսաստանի վերջը և ի՞նչ է դա նշանակում Ամերիկայի համար» գրքում ներկայացնում է Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները:

Imrussia.org-ի փոխանցմամբ` Բերմանը նշել է, որ Ռուսաստանը միջազգային ասպարեզում ցանկանում է ստեղծել գերտերության կերպար, սակայն ավելի մանրամասն դիտարկման դեպքում պարզ է դառնում, որ դա ընդամենը խաբկանք է:

Բերմանը առանձնացրել է Ռուսաստանի առջև ծառացած 3 հիմնական խնդիրները:

Առաջինը, ըստ փորձագետի, հասունացող ժողովրդագրական ճգնաժամն է, որ ՌԴ-ում ծնելիության գործակիցը հավասար է 1.6-ի և 2050թ.-ին, ըստ կանխատեսումների, Ռուսաստանի բնակչության թիվը կկրճատվի՝142.9 միլիոնից հասնելով 107 միլիոնի:

2-րդ խնդիրը, երկրի կրոնական և ազգային տրանսֆորմացիան է: ՌԴ-ում արագ կերպով աճում է մահմեդական բնակչության տեսակարար կշիռը և այս պահին ՌԴ-ում բնակվում է 21 միլիոն մահմեդական, ինչը կազմում է բնակչության 16%-ը:

2050թ.-ին յուրաքանչյուր երկրորդ ռուսաստանցին կլինի մահմեդական:

3-րդ խնդիրը՝ Չինաստանի առաջխաղացումն է: ՌԴ-ի Սիբիրի և Հեռավոր Արևելքի կարևորագույն շրջաններում բնակվում է ընդամենը 25 միլիոն մարդ և նրանք արագորեն արտագաղթում են դեպի այլ շրջաններ:

Այդ շրջաններում իր դիրքերն է ամրապնդում չինական բիզնեսը, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը ոչ միայն չի կարողանում հակակշռել Ասիան, այլ նաև կորցնում է իր վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ:

Բերմանը հավելում է, որ վերոհիշյալ 3 խնդիրները կործանարար են Ռուսաստանի համար:

Ամերիկացի քաղաքագետ. Ռուսաստանի` գերտերության կերպարը խաբկանք է