Հս. Կորեայում սերիալներ դիտելու համար մահապատժի է ենթարկվել 80 մարդ
11/11/2013 12:54

Հս. Կորեայում սերիալներ դիտելու համար մահապատժի է ենթարկվել 80 մարդ

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական հանրապետությունում (Հյուսիսային Կորեայում) հանրային մահապատժի է ենթարկվել մոտ 80 մարդ: Նրանց մեծամասնությանը մեղադրել են հարավկորեական ֆիլմեր ու սերիալներ դիտելու մեջ: Մյուս մասին` պոռնոգրաֆիա տարածելու: 

Մահապատիժը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին` Հս. Կորեայի երեք քաղաքներում: Այս մասին գրում է Korea JoondAng Daily պարբերականը:

«Տեղացիների խոսքով` մահապատժի դատապարտվածների գլխին պարկեր էին հագցնում ու կանգնեցնում ինքնաձիգի կրակի տակ: Կրակահերթից հետո մահապատժի ենթարկվածներն այնպիսի վիճակում էին, որ նրանց անհնար կլիներ ճանաչել»,- գրում է պարբերականը:

Նշենք, որ Հս. Կորեայում մահապատիժ է սպառնում նաև կրոնական տարբեր կազմակերպություններին անդամակցողներին և անգամ բջջային հեռախոսից օգտվողներին: 
 

Հս. Կորեայում սերիալներ դիտելու համար մահապատժի է ենթարկվել 80 մարդ