Զարուհի Փոստանջյան. Շատ անդուր իրավիճակ է
11/11/2013 15:56

Զարուհի Փոստանջյան. Շատ անդուր իրավիճակ է

«Շատ անդուր իրավիճակ է, շատ տհաճ է տեսնել այս թատրոնը: Բոլորս էլ գիտենք, որ թալանվել է բյուջեի գումարների 700 մլրդը, և դրա ապացույցն է պաշտոյաների օրեցօր ավելացող առանձատները»,- խորհրդարանի ամբիոնից, դիմելով Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին, հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Թալանները բացահայտել էիք, այդ ամենը համաձայեցրել էիք Սերժ Սարգսյանի հետ, բայց հետո պլանները փոխվեցին, եղավ այն հայտնի քննարկումը նախագահականում, երբ Ձեզ Սերժ Սարգսյանը քննադատեց, իսկ Դուք ընդհանրապես չարձագանքեցիք, Դուք բան չասեցիք, դա մոնոլոգ էր նախագահականում»,- ասաց Զ. Փոստանջյանը:

Այն, ինչ ներկայացրել է Ի. Զաքարյանը, պատգամավորի գնահատմամբ, ճշմարտություն էր, սակայն. «Դուք պիտի հետևողական լինեիք և գնայիք մինչև վերջ Ձեր խոսքի հետևից: Համարձակություն ունեցեք և մերժեք այս առաջադրումը, տգեղ է, անդուր է»,- ասաց Զ. Փոստանջյանը և եզրափակեց խոսքը, որ «Ժառանգությունը» դեմ է քվերակելու, քանի որ առաջադրումը ճիշտ չէ:

 

Զարուհի Փոստանջյան. Շատ անդուր իրավիճակ է