.jpg)
Շվեյցարացին ռեակտիվ թևերով 9 անգամ թռչել է Ֆուձիյամայի շուրջ (Տեսանյութ)
Շվեյցարացի օդաչու և գյուտարար Իվ Ռոսսին ռեակտիվ թևերով թռչելով 9 անգամ պտտվել է Ճապոնիայի հանրահայտ Ֆուձիյամա հրաբխի շուրջ:
Metronews.ru-ի փոխանցմամբ՝ 51-ամյա գյուտարարը 60 կգ կշռող «պայուսակ-թևերով» կարողացել է թռչել Ֆուձիյամայի շուրջ:
Իվը հիացել է Ֆուձիյամայի տեսարաններով 6 րոպե. հենց այդքան է տևել նրա թռիչքը հրաբխի շուրջ:
Նշվում է, որ Ռոսսին իր «թևերով» թռիչքներ է իրականացրել նաև Լա-Մանշի և շվեյցարական Ալպերի վրայով: