.jpg)
Սամվել Ալեքսանյան. Նախախորհրդարանի շնորհիվ 20 մլն ենք տնտեսել
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց Նախախորհդարանին «Երևան Սիթիի» գովազդի համար:
«Գովազդին 20 մլն դրամ պիտի տայինք, տնտեսեցինք և կտանք ուսանող երեխեքին: Իրանք հակագովազդ չարեցին, գովազդ արեցին մեզ: Որ ամեն ամիս ակցիաներ անեն, ամեն ամիս այդքան գումար կտնտեսվի և կուղղվի ուսանողների ուսման վարձերը վճարելուն»,-ասաց պատգամավորը:
Կողմնակիցներին վճարելու մասին հարցին էլ պատասխանեց, թե ամեն ինչ Սուրենյանցն է կազմակերպել. այդ հարցը նրան պետք է տան: Կենդանիներին ակցաներին տանելու մասին հարցին էլ պատգամավորը պատասխանեց, որ հարցը դեղին գլխարկավոներին պետք է տալ. «Մեր կարմիները կենդանիների հետ էտ ձև չէին վարվի»:
Հիշեցնենք, որ «Փակ շուկայի» մոտ Նախախորհրդարանի նախաձեռնությամբ ամենօրյա ցուցեր են ընթանում՝ «հուշարջանն օլիգարխից փրկելու պահանջով»: Վերջին երկու ցույցերին մասնակցում են նաև կենդանիները: Ակցիայի մասնակիցները նախ ոչխարներ էին հուշարձանի մոտ բերել, հետո ավանակներ: